«Պարոն Ավետիսյա'ն, հլը մի րոպե, ինչի՞ եք հոխորտում», «Չեմ հոխորտում, թույլ տվեք խոսել». ԱԺ նիստ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Խորհրդարանում մի պահ իրավիճակը լարվեց, երբ ամբիոնին մոտեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, որի խոսքով իրեն ընդհատել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և թույլ չի տվել ավարտել խոսքը․ «Պարոն Սիմոնյան, դուք հիմա ոչ առիթ, ոչ էլ հնարավորություն կունենաք ինձ խանգարելու։ Ես իմ մտքերը կշարադրեմ կանոնակարգ օրենքով սահմանված ինձ ընձեռնված շրջանակներում», -ասաց նա։

Սիմոնյանն այդ պահին կրկին ընդհատեց Թադևոսյանի խոսքը և ասաց․ «Պարոն Ավետիսյան, հլը մի րոպե, ինչի՞ եք հոխորտում», Թադևոսյանն իր հերթին պատասխանեց․ «Չեմ հոխորտում, թույլ տվեք խոսեմ»։

Սիմոնյանը՝ դիմելով Ավետիսյանին ասաց, թե վերջինս ունի սահմանված ժամկետ․ «Ընդամենը խնդրել եմ ժամկետի մեջ մնալ, ձեզ ոչ մեկ չի խանգարում, կարող եք խոսել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ