ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 1, 24News
Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը ահազանգում է․
«Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հայտարարություններ են զետեղված մարզպետի աշխատակազմում թափուր աշխատատեղերի մասին։ Սեպտեմբերի 25-ից հայտարարություն է տեղադրված Տավուշի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետի թափուր պաշտոնի մասին, թափուր տեղի համար դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն էր։
Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետի հիմնական աշխատավարձի չափը 322 816 դրամ է։ Այդ պաշտոնի հավակնորդներին ներկայացվող «անհրաժեշտ կոմպետենցիաներն են»՝ խնդրի լուծում, բարեվարքություն, որոշումների կայացում, աշխատակազմի կառավարում։ Թեկնածուներից պահանջվող մասնագիտական գիտելիքների ցանկի մեջ «Հանրային ծառայության մասին»,
«Նորմատիվ իրավական ակտերի մասին»,«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքների և այլ օրենքների հետ տեղ է գտել նաև դպրոցական դասագիրք՝ • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ (Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012)։
--00—ՍՊ