Վրաստանի նախագահը չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 2, 24News

վբ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը։ Օրինագծի հեղինակներն իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներն են։ Օրինագծին աջակցել է 84 պատգամավոր։

Օրինագիծը ներառում է նաև միասեռ ամուսնությունների, սեռափոխության, միասեռական անձի կամ զույգի կողմից երեխայի որդեգրման, ԼԳԲՏ թեմաների հանրահռչական նպատակով հավաքների, ցույցերի անցկացման արգելք: Հեռուստատեսությամբ արգելվելու են ինտիմ միասեռական տեսարանները։

 --00—ԼՀ