Իշխանությունը խոստովանում է, որ COP29-ից հետո կարող է պատերազմ սկսվել, Ադրբեջանը ավելի է լկտիանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 3, 24News

Ըստ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր խաչատրյանի,  Փաշինյանը ուզում է կոռեկտ լինել Ալիևի նկատմամբ՝ կոռեկտ չգտնվելով սեփական ժողովրդի նկատմամաբ։

«Ակնհայտ է, որ այս իշխանությունները շարունակում են իրենց ՝ ինչ ուզում ենք այն էլ բանակցում ենք  քաղաքականությունը։ Թղթի կտոր վրա գրված է «խաղաղություն», իսկ այն ինչ կա մեջը գաղտնի են պահում սեփական ժողովրդից»,- ասաց Խաչատրյանը։

Խաչատրյանը նշեց, որ իշխանությունների ներկայիս քաղաքականությունը հանգեցնելու է նոր պատերազմի․ « Իրենք հիմա էլ խոստովանում են, որ պատերազմը կարող է սկսվել։ Իրենք են ասում, որ COP29-ը հենց ավարտվի, պատերազմը վաղն էլ կարող է սկսվել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ