ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News
Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Տիմուր Սուլեյմանովը Матч ТВ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ուրախ է տեսնել Էդգար Սևիկյանին Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Նա նշել է, որ հայ ֆուտբոլիստը կարող է դառնալ ՌՊԼ-ի լավագույններից մեկը։
«Ինձ տպավորեց Սևիկյանի տեղափոխությունը, քանի որ ես Էդգարի հետ հաճախ եմ խաղացել Նիժնի Նովգորոդում։ Մենք իրար շատ լավ ենք հասկանում թե՛ խաղադաշտում, և թե՛ դրա սահմաններից դուրս։ Այդ պատճառով ամեն ինչ կարգին է։
Էդգարը բնավորությամբ ավելի է ամրապնդվել։ Նրան մի փոքր մարզավիճակ է հարկավոր։ Դրանից հետո նա պարզապես «կպատառոտի» այս առաջնությունում։ Էդգարն ընդհանրապես չի նեղվել, որ չի մնացել «Ֆերենցվարոշում»։ Նա հասուն մարդ է և առաջին օրը չէ, որ ֆուտբոլ է խաղում»,- ասել է Սուլեյմանովը։
Աղբյուրը՝ Armsport
--00—ՍՊ