ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հավակնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի մրցանակին: Հավակնորդների թվում են նաև Դանիլ Պրուցևը «Սպարտակից» և Անտոն Միրանչուկը «Լոկոմոտիվից»:
«Կրասնոդարը» զբաղեցնում է երրորդ տեղը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպերցյանը կպայքարի նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայի` «Մրցաշրջանի լավագույն խաղացողի» կոչման համար:
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն էլ հավակնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի լավագույն պաշտպանի մրցանակին:
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ