«Կարաս ինչ ուզում ես գրես». Վարդան Այվազյանը չի մեկնաբանում իր վրաստանյան գույքի ծագումը. Հետք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News

վա

Բնապահպանության նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը, թեև Հայաստանում անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, շարունակում է նոր գույք ձեռք բերել հարևան Վրաստանում։ Այս մասին հայտնում է Հետքը։

Այս տարի Վարդան Այվազյանը նոր բնակարան և կայանատեղի է ձեռք բերել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Բնակարանն ու կայանատեղին Թբիլիսի կենտրոնական փողոցում են, նորակառույց շենքում։  

2024թ․ ապրիլի 3-ին Վրաստանի Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը գրանցել է Վարդան Այվազյանի սեփականության իրավունքը Նինո Ռամիշվիլի երկրորդ նրբանցքի N2 շենքում ձեռք բերած բնակարանի նկատմամբ։ Այն բավականին ընդարձակ է՝ 131,5 քմ։

Նինո Ռամիշվիլին Թբիլիսիի կենտրոնական փողոցներից է։ Սկիզբ է առնում Իլիա Ճավճավաձե պողոտայից։ Այվազյանի ձեռք բերած բնակարանը Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) անմիջական հարևանությամբ է։

Բնակարանի բացի, Վարդան Այվազյանը նույն շենքում ձեռք է բերել նաև 2-րդ հարկի կայանատեղիներից մեկը՝ 21 քմ տարածքով։  

Նինո Ռամիշվիլի փողոցի նույն շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկն այս պահին վաճառվում է։ Հայտարարության մեջ նշված  հեռախոսահամարին զանգահարեցինք՝ հասկանալու համար, թե ինչ արժեն այդ շենքում բնակարանները։ Սեփականատերը քմ-ը 3500 դոլարով է վաճառում։ Պատմեց, թե ինչքան լավ թաղամասում է իրենց շենքը և ինչ բարենպաստ դիրք ունի․ այն գտնվում է Վակեում և նայում դեպի Մզիուրի այգին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ