Թրամփը հրաժարվել է Հարրիսի հետ նոր բանավեճից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

090524c97d602170dd400fb8296121f203f09b

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել փոխնախագահ Քամալա Հարրիսի հետ կրկնվող բանավեճին՝ չնայած նախընտրական հարցումներում նրա հեղինակության աճին։

«Ես ընդունեցի Fox News-ի հրավերը սեպտեմբերի 4-ին բանավիճելու Քամալայի հետ, բայց նա մերժեց», - գրել է Թրամփը TRUTH Social-ում:

Նրա խոսքով՝ Հարրիսը բացահայտ հայտարարել է, որ ոչինչ չի փոխի Ջո Բայդենի քաղաքականության մեջ, ինչը, նախկին նախագահի խոսքով, անիմաստ է դարձնում հետագա բանավեճերը։

Թրամփը նկատի ունի Հարրիսի հարցազրույցը ABC-ին, որում նա լիակատար աջակցություն է հայտնել Ջո Բայդենի ներկայիս նախագահական վարչակազմի քաղաքական գծին։ Հանրապետականի կարծիքով՝ նման հայտարարությունները վկայում են նրա նախընտրական շտաբի նոր գաղափարների բացակայության մասին։

Թրամփն ընդգծել է նաև, որ ինքը ներկայումս առաջատար է հարցումներում, և իր մրցակցի նկատմամբ իր առավելությունն օրեցօր ավելանում է, հատկապես կարևոր նահանգներում:

--00—ՅՄ