ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարրիսը կոչ է արել դեմոկրատներին ընդունել նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները և հաստատել, որ շնորհավորել է հանրապետական Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ։ Նա համապատասխան հայտարարություն է արել չորեքշաբթի օրը Վաշինգտոնի Հովարդի համալսարանում ելույթ ունենալիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պարտավոր ենք ընդունել այս ընտրությունների արդյունքները: Այսօր ավելի վաղ ես խոսեցի նորընտիր նախագահ Թրամփի հետ և շնորհավորեցի նրան հաղթանակի կապակցությամբ: Ես նաև ասացի նրան, որ մենք կօգնենք իրեն և իր թիմին անցումային փուլում և կապահովենք իշխանության խաղաղ փոխանցումը»,- ասել է Հարրիսը։
--00—ՅՄ