Զովունիում բախվել են Kia-ն և Opel-ը. վերջինը հանդիպակաց երթևեկելի գոտում է հայտնվել, կոտրել սյուները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

photo_2024-10-10_15-13-47

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Կ.-ի վարած «Opel» մակնիշի և Երևանի բնակիչ 37-ամյա Դավիթ Խ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Opel»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակներին, երկաթե սյուներից 2-ը կոտրել ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ