ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Թուրքական «Cizre İtimat» տուրիստական ընկերությանը պատկանող ավտոբուսը Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Աֆյոն նահանգի Չայ շրջանում կողաշրջվելով, ընկել է ձորը:
Ուղևորափոխադրող ավտոբուսի վթարի հետևանքով 21 մարդ է վիրավորվել, վերջիններս հոսպիտալացվել են:
Դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD), ինչպես նաև փրկարարական և ոստիկանական բրիգադներ:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ