ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
«Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Էմմա Գրիգորյանին Գյումրիից տեղափոխել են Երևանի Հակակոռուպցիոն կոմիտե։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքից Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություններ են կատարել «Մայր Հայաստան»-ի Գյումրու գրասենյակում։
«Սրանով նրանք լուրջ վնաս են հասցնում մեր երկրի վարկանիշին, հարվածի տակ դնում իրենց իշխանությունը։ Նրան տարան Երևան՝ երկու անչափահաս երեխաներին բաժանելով մորից՝ ստիպելով նրանց սթրես ապրել», - ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Էմմա Գրիգորյանը դաշինքի կողմնակիցներից է, առանցքային դերակատարում չունի և նույնիսկ նախընտրական ցուցակի առաջին տասնյակում չէ։
--00—ՅՄ