ՔՊ-ն ամեն գնով ուզում է ստանալ այդ թղթի կտորը, որ օգտագործեն ներքաղաքական նպատակներով. Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ՀՀ իշխանություները Ադրբեջանի հետ հարաբերություններ ձևավորելու մեջ գտնվում են ճնշումների և պարտադրության ներքո։ «Մենք էլ ենք կողմ խաղաղության, բայց Ադրբեջանի կողմից դա խաբկանք է, քանի որ խաղաղության պայմանագրում այնպիսի կետեր կան, որոնք ենթադրում են շարունակական ճնշումներ»։

«Իշխանությունը ամեն գնով ուզում է ստանալ խաղաղության, այսպես ասած, թղթի այդ կտորը, որ օգտագործեն ներքաղաքական նպատակներով, իսկ Ադրբեջանի կողմից ձգձգումները պայմանավորված են միջազգային, իրավական հիմքեր ստեղծելով, որը թույլ կտա նրանց շարունակել ՀՀ-ի նկատմամբ ճնշումները»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ