ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, երկու աթոռի վրա նստել չի հաջողվի: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Եթե Երևանը գնում է Եվրոպա, ապա պետք է վերանայի Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ նախօրեին Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու երկրի մտադրության մասին օրենքը։
--00—ՅՄ