Սերբիան «ԲՐԻԿՍ»-ին միանալը դիտարկում է որպես ԵՄ-ին անդամակցելու այլընտրանք. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Capture

Սերբիան դիտարկում է ԲՐԻԿՍ -ին միանալը որպես ԵՄ-ին անդամակցելու կենսունակ այլընտրանք։ Այս մասին Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը հայտարարել է գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Սերբիան անպայման կմասնակցի ԲՐԻԿՍ –ի Կազանի գագաթնաժողովին: Անպատասխանատու կլինի չուսումնասիրել բոլոր տարբերակները, ներառյալ ԲՐԻԿՍ -ին անդամակցելը: Եթե ​​ԲՐԻԿՍ-ին անդամակցությունը գրավիչ է այնպիսի երկրների համար, ինչպիսիք են ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան կամ Թուրքիան, ապա ինչո՞ւ պետք է իրավիճակն այլ լինի Սերբիայի համար: Այնպես որ, կասկածից վեր է, որ ԲՐԻԿՍ-ին միանալը դարձել է ԵՄ-ի իրական այլընտրանք»,- ասել է Վուլինը:

--00—ՅՄ