Արցախի ՊԲ նախկին հրամանատարին 2 տարի կալանքի տակ եք պահում, հետո՞, բա որ արդարացվեց. Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Ընդդիմությունը միշտ չի, որ սխալ բաներ է ասում, օրինակ Գեղամ Մանուկյանն Արցախի ՊԲ նախկին հրամանատարի հետ կապված շատ ճիշտ հարց տվեց։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ի նկատի ունենալով կալանքի մեջ գտնվող գեներալ Միքայել Արզումանյանին։ 

«Է կարող է երկու տարի էլ մնալ ու երկու տարի հետո արդարացվել։ Բա հետո՞։ Դուք ուրիշ խափանման միջոց չե՞ք կարողանում կիրառել», - իրավապահներին է դիմել Հովիկ Աղազարյանը։

--00—ԼՀ