ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Քասախում 1 անձի մահվան և 2 անձի ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության հոդվածով ( 412-րդ հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետ)։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
24News-ի տեղեկությունների համաձայն, նախնական տվայլներով տեղի է ունեցել շմոլ գազի արտահոսք։
Հիշեցնենք, որ Քասախի տներից մեկում 24–ամյա կնոջ դի է հայտնաբերվել, վերջինիս ամուսնուն եւ եղբորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ