ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի հանձնաժողովում երկաթուղիների ապաշրջափակման շուրջ կոնսենսուս չկա․ Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Ադրբեջանի հետ նիստերը չեն շարունակվում, կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս։ Այսօր այս մասին ԱԺ-ում արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախատեսված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։

«Ոչ, նիստերը չեն շարունակվում։ Գիտեք, որ կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս։ Մինչև այդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ անիմաստ է քննարկումներ անցկացնել։», -ընդգծեց Գրիգորյանը։

--00—ԱՊ