ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22 , 24News
Հոկտեմբերի 20-ին Շենգավիթի փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխվել 35 և 31 տարեկան երկու օտարերկրացիներ:
Անձնական խուզարկությամբ 31-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 46 գրամից ավելի բյուրեղանման զանգվածով 34 փաթեթ: Նա հայտնել է, որ բյուրեղանման զանգվածը թմրանյութ է:
35-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
--00—ԼՀ