Աշխարհի առաջատար լրատվամիջոցներից մեկը Հայաստանը ճանաչել է զբոսաշրջային լավագույն ուղղություններից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23 , 24News

Сним

Աշխարհի առաջատար զբոսաշրջային լրատվամիջոցներից մեկը՝ «Lonely Planet»-ը, «Լավագույն ճանապարհորդություն 2025» թողարկման մեջ ճանաչել է Հայաստանը զբոսաշրջային լավագույն ուղղություններից մեկը։ 

Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից, նշելով, որ այս ճանաչումը վկայում է այն բացառիկ հմայքի և հյուրընկալության մասին, որն առաջարկում է Հայաստանն իր տպավորիչ բնապատկերներով, կենսունակ մշակույթով և անմոռանալի փորձառություններով:

«Մեզ համար պատիվ է «Lonely Planet»-ի կողմից ճանաչվել 2025 թվականի պարտադիր այցելության ուղղություններից մեկը»,- ​​ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Սուսաննա Հակոբյանը։ 

Նրա խոսքով՝ այս ճանաչումն ընդգծում է այն եզակի հմայքը, պատմությունը և հյուրընկալությունը, որոնք առանձնահատուկ են դարձնում Հայաստանը: 

«Անկախ նրանից, դրանք մեր աշխույժ քաղաքներն են, գեղատեսիլ գյուղերը, թե տեղական ավանդույթները՝ Հայաստանը յուրաքանչյուր ճանապարհորդի համար կարող է դառնալ յուրօրինակ բացահայտում»,-ընդգծել է նա: 

--00—ԼՀ