Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23 , 24News

ղ.

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին: Կազանի միջազգային օդանավակայանում Գուտերեշին դիմավորել է Թաթարստանի Հանրապետության պետական ​​խորհրդի նախագահ Ֆարիդ Մուհամետշինը»,- ասված է հաղորդագրության մեջ։

BRICS-ի անդամ պետությունների ղեկավարների տասնվեցերորդ գագաթնաժողովն անցկացվում է Կազան քաղաքում՝ հոկտեմբերի 22-ից 24-ը։ 

Գագաթնաժողովին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

--00—ԼՀ