Դեսպան Եգանյանը ՀՀ նախագահի ողջույնի խոսքերն է փոխանցել Էկվադորի նախագահին և Էկվադորի ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

photo_2024-10-28_10-33-42

Էկվադորի Հանրապետության մայրաքաղաք Կիտոյի «Պալասիո դե Կարոնդելետ» նախագահական պալատում տեղի է ունեցել ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի՝ Էկվադորի Հանրապետության նախագահ Դանիել Նոբոա Ասինին հավատարմագրերի հանձնման արարողությունը:

Արարողությանը ներկա էր նաև Էկվադորի արտաքին հարաբերությունների և մարդկային տեղաշարժի նախարար Գաբրիելա Սոմերֆելդը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դեսպան Եգանյանը, որը Հայաստանի Հանրապետության առաջին հավատարմագրված դեսպանն է Էկվադորի Հանրապետությունում, ՀՀ նախագահի ողջույնի խոսքերն է փոխանցել Էկվադորի նախագահին և Էկվադորի բարեկամ ժողովրդին:

--00—ՅՄ