ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Բոլոր դասագրքերը, որոնք որ պետք է տպագրված լինեին, տպագրված են եղել և տրամադրվել են դպրոցներին մինչև սեպտեմբերի 1-ը։ Այս մասին ԱԺ-ում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ «բորբոքվելով» դպրոցական դասագրքերի հետ կապված խնդրի հարցից։
Ըստ նախարարի, որևէ խնդիր չի եղել դասագրքերի հետ կապված։ Նախարարը հորդորեց ավելի ուշադիր լսել իր նախորդ ելույթը, և նման հարցեր չձևակերպել։
«Ձեր որակումները ձեզ պահեք»,- ասաց նա՝ դիմելով լրագրողին։
Մանրամասները ՝ տեսանյութում։
--00—ԼՀ