ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Չորս օրը մեկ ստուգումների տակ եմ, շատ ուրախ եմ, որ ՀՀ-ում պրոբացիոն ծառայությունը լավ աշխատում է։ Այս մասին այսօր հերթական դատական նիստի ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքի տակ գտնվող Արմեն Աշոտյանը։
«4 օրը մեկ ընթացիկ ստուգումների տակ եմ, ուրախ եմ, որ Հայաստանում պրոբացիոն ծառայությունն էդքան լավ աշխատում ա, թեպետ արդարադատությունը մի ամիս ա՝ նախարար չունի։ Հուսով եմ, որ էս մեր աշխատանքային ռեժիմը կշարունակի մնալ նույնը էն իմաստով, որ որևէ խախտում արձանագրված չէ։ Համենայնդեպս ես զարմացա, որ Ձեր մոտ նման գրություններ կան, որովհետև իրենք 10 անգամ եկել են մեր տուն, այդ թվում պարբերական եկել են հրապարակումներից հետո, երբևէ ահանզագի մասին խոսք չի եղել, պարզաբանում էլ չեն ուզել», - դիմելով դատավոր Վահե Դոլմազյանին և արձագանքելով դատարանում ստացված գրություններին՝ ընդգծեց Աշոտյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ