Սիսակ Գաբրիելյանը հերքում է Անդրանիկ Քոչարյանի հետ իր կոնֆլիկտը ու վերջինիս պաշտոնանկ անելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, նաև ում անվան հետ էին կապում նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ կոնֆլիկտը, լրատվամիջոցների հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե Քոչարյանին պատրաստվում են հեռացնել հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ «Չկա նման բան», - հայտարարեց Գաբրիելյանը։ 

Նկատենք, որ ըստ տարածված տեղեկությունների, ՔՊ-ի մի քանի պատգամավորներ՝ այդ թվում Գաբրիելյանը, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն ու ևս մի քանի հոգի պահանջել են պաշտոնանկ անել Անդրանիկ Քոչարյանին խմբակցության ներսում ինտրիգներ ծրագրելու համար։

Այս տեղեկությունը, սակայն, լրատվամիջոցների հետ զրույցում հերքեց նաև խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ հայտարարելով, թե նման օրակարգ իրենք չունեն։

Ավելի ուշ Անդրանիկ Քոչարյանը նույնպես հայտարարեց, որ նման հարց չկա, բայց եթե կա իրենից դժգոհություն, կարելի է քննարկել։

--00—ՅՄ