ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին խոսել է 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակչի ժամանակ Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանի հետ ունեցած կոնֆլիկտի մասին, գրում է Armsport.am-ը։
«Նա ինձ առաջարկեց իր մարզաշապիկը: Ասացի՝ չէ, ես քո քրոջը կնախընտրեի։ Չէի սպասում, դա խելագարություն էր»,- ասել է Մատերացին յութուբյան IFTV ալիքի տեսանյութում։
Ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի լրացուցիչ ժամանակում։ Զիդանը գլխով հարվածել է Մատերացիի կրծքին, որից հետո ստացել է ուղիղ կարմիր քարտ և 110-րդ րոպեին լքել խաղադաշտը։ Եզրափակչի ժամանակ երկու ֆուտբոլիստներն էլ դարձել էին գոլերի հեղինակներ։ Հանդիպման հաշիվը յոթերորդ րոպեին բացել էր Զիդանը, իսկ 20-րդ րոպեին Մատերացին հավասարեցրել է հաշիվը։
--00—ՅՄ