Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է արվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ Դըկոտինյի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

դե.j

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, որը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Գորիսում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

 «Մենք աջակից ենք դելիմիտացիայի պրոցեսին, որը երկու երկրների միջև սկսվել է, և դա պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որի շուրջ կողմերը համաձայնության են եկել»,- հայտարարեց դեսպանը։

 Հայաստանն ու Ադրբեջանը հոկտեմբերի 25-ին վավերացրել են երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։

--00—ԼՀ