Ահաբեկիչին բնորոշ ձևով մարդկանց գետնին են տապալում, ձերբակալում, անցել են բոլոր չափ ու սահմանները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Այս մարդիկ գործողություններ իրականացնելիս էլ բոլոր չափերն անցել են։ Մարդկանց գետին են տապալում,  ձեռնաշղթաներ հագցնում, մարմնական վնասվածքներ պատճառում և տանում։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Աժ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ուժային կառույցների աշխատանքին։

Պատգամավորը հավելեց, որ այդ գործողությունները հիշեցնում են ահաբեկչական գործողություններ։

«Այդ մարդիկ ի՞նչ մտածեն, կարողա՞ Հայաստանում ահաբեկչական խումբ է գործում, յուրաքանչյուր մեքենա կարող են կանգնացնել, գետին տապալել, ձեռնաշղթաներ հագցնել և տանել, սրան բացատրություն չկա»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ