Իշխանությունը կատարում է Թուրքիայի պահանջը` ասում են` Ցեղասպանության ճանաչման հարցը առաջնային չէ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

ՀՀ իշխանությունից մենք շատ վաղուց ակնկալիք չունենք, որովհետև նրանք շատ վաղուց չեն սպասարկում ՀՀ-ի և հայ ժողովրդի շահը, այլ ուղիղ սպասարկում են Բաքվի և Անկարայի շահերը, բազմաթիվ անգամ դա ապացուցել են։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ մատնանշելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հայտնի հայտարարությունը։

Նշենք, որ այս պահին բողոքի ակցիա է ընթանում Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով, երթի մասնակիցները շարժվեցին ՌԴ դեսպանության մոտ՝ նամակ փոխանցելու դեսպանին։

«Սա Թուրքիայի հերթական պահանջներից մեկն էր, որը բավարարում է Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը ադրբեջանական և թուրքական մամուլի առաջին էջերի ամենասպասված հյուրերից են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ