Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են վարակիչ հիվանդությունների թվի աճի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1126829

Թուրքիայում նկատվում է վարակների աճ, շտապօգնության բաժանմունք այցելող հիվանդների թիվը կրկնապատկվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրում է թուրքական «Medyatava» հրատարակությունը։

«Շատ քաղաքների հիվանդանոցներ, հատկապես Ստամբուլում, աշխատում են  գերծանրաբեռնվածությամբ: Քաղաքացիները բուժվում են վերին շնչուղիների վարակներից, շտապօգնության ծառայությունները ծանրաբեռնված են, կանչերի 70 տոկոսը գրիպի դեպքեր են։ Պետական ​​հիվանդանոցի գլխավոր բժիշկ և վարակաբան Մուստաֆա Դողանի խոսքով՝ վերին շնչուղիների վարակների թվի աճ է գրանցվել, իսկ շտապօգնության բաժանմունք այցելած հիվանդների թիվը կրկնապատկվել է»,-նշել է նա:

--00—ՅՄ