Ալան-թալանից խոսողնե’ր, ինչո՞վ եք զբաղված, Փաշինյա’ն, ամբողջ ռեսուրսը քո ձեռքն էր, պատասխանատո'ւ ես

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Ուժի պարտադրանքով չպետք է սահմանազատում իրականացվի, եթե այն կոչում են սահմանների վերականգնում, ապա Ադրբեջանը ո՞ր հատվածն է վերականգնելու, կանոնակարգն այդ հարցերը չի պարզաբանում։ 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ 

«Սահմանազատում իրականացնելիս պետք է հաշվի առնվեն նաև աշխարհագրական արգելքները՝ գետերը, լեռները։ Տավուշում ունենք գետ, որը սկսվում է Բաղանիսից մինչև Բերքաբեր, եթե փորձեն հետո ճշգրտումներ անել, շատ դժվար է լինելու, արմունկներն են կրծելու, բայց չեն կարողանալու այդ տարածքում հասնել փոփոխության։ Տավուշում 800 հեկտար Բերքաբերի հատվածից հողատարածք ունենք, բայց ադրբեջանցիները մեկ միլիմետրի էլ հետ չեն քաշվել»,-ընդգծեց Օհանյանը։

Անդրադառնալով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ նախկինում «ալան-թալանով» են զբաղված եղել, հիմա պայքարելու կարողություն չունենք, պետք է սահմանազատում իրականացնենք, Օհանյանը նշեց, որ «ալան-թալանից» խոսողները թող մտածեն՝ իրենք ինչով են զբաղված եղել, բանակը քարը քարի վրա դնելով է ձևավորվել։ «Ի վիճակի ենք եղել ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը ապահովել։ Փաշինյանն ասում է՝ ես եղել եմ Արցախում, արդյունքը ո՞րն է, եթե ղեկավարը գնում է մի տեղ, իր հետ բերված ռեսուրսներով պետք է խնդիր կատարի՝ բեկում մտցնի, եթե չես արել, նշանակում է՝ որպես ղեկավար ոչինչ ես»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ