Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

յ.jp

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր-Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը: Սույն համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ՝ շուրջ 89,469,000 եվրոյի չափով:

Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակը ներառում է մի շարք ոլորտային բարեփոխումներ, այդ թվում՝ հարկաբյուջետային, պետական պարտքի, ֆինանսական ռիսկի կառավարման քաղաքականության բարելավում, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ամրապնդում, ֆինանսական գործիքների ընդլայնում և կորպորատիվ կառավարման ու թափանցիկության բարձրացում։

--00—ԼՀ