ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
Արցախի շրջափակման ընթացքում արցախցիները փորձում էին հնարավոր ելքեր փնտրել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Ոմանք հերթապահություն էին իրականացնում Շուշիի մատույցներում, ոմանք` Ակնա-Ասկերան ճանապարհահատվածում, որպեսզի կանխեն ադրբեջանական «հումանիտար բեռի» մուտքը Արցախ։
«Ակնա-Ասկերան ճանապարհի բացումը մեզ համար կարմիր գիծ էր. դեմ էինք Ադրբեջանի հետ տնտեսական ինտեգրմանը»,-պատմում է «Մարդիկ Արցախից» հաղորդաշարի այս թողարկման հյուրը՝ Արշակ Աբրահամյանն ու հավելում. «Շրջափակումը ցեղասպանություն էր 120.000 հայի նկատմամբ։ Բանակին 9 ամիս սովի ու հյուծման մեջ պահելուց հետո Ադրբեջանը ձեռնարկեց իր հերթական ռազմական ներխուժումը Արցախ, որին հաջորդեց գաղթը»։
Ա. Աբրահամյանի հետ խոսել ենք նաև պայքարի իր ձևաչափի, շրջափակման, սովի, պատերազմի ու գաղթի մասին։
Առավել մանրամասն՝ 24News-ի տեսանյութում։
Մարիաննա Բաղունց
--00—ՅՄ