ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Արցախցիները բռնի տեղահանումից հետո կանգնել են նոր մարտահրավերների առջև՝ հոգեբանական խնդիրներից մինչև սոցիալ-կենցաղային հարցեր։
Պարբերաբար տարբեր ոլորտների ներկայացուցիչներ փորձագիտական ուսումնասիրություններ են կատարում, վեր հանելով ու բարձրաձայնելով խնդիրները՝ փորձելով լուծումներ առաջարկել։
«Մարդիկ Արցախից» հաղորդման շրջանակում անդրադարձել ենք նմանօրինակ խնդիրներին, անկախ փորձագետ Զավեն Բաղրյանի հետ խոսել ենք արցախցիների բնակապահովման ծրագրերի, երկարաժամկետ զբաղվածության մասին։ Զրուցակցի կարծիքով, ստեղծված իրավիճակը պահանջում է, որ այլընտրանքային մեխանիզմների միջոցով արցախյան պոտենցիալը ծառայեցնենք
Հայաստանի Հանրապետությանը։
«Որպես անկախ փորձագետ՝ արցախցիների կեցության պայմանները կգնահատեմ 4/10. սոցիալական աղետ չկա, բայց կան բազմաթիվ անլուծելի հարցեր», - նշում է Բաղրյանն ու հավելում, - «Ժամանակավոր լուծում տալով առկա խնդիրներին՝ պիտի գործենք հանուն վերադարձի»։
Հիպոթեքային վարկավորում, աշխատանքի տեղավորում, սահմանադրական պահանջների բավարարում, այս և նման այլ հարցերի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում։
Մարիաննա Բաղունց
--00—ՅՄ