Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

ս.j

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը Վրաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

 «Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– նշեց Հակոբյանը։

--00—ԼՀ