Սա վիթխարի հաղթանակ է․ Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

photo_2024-11-06_12-55-16

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ ընտրություններում հաղթանակի առթիվ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Սիրելի՛ Դոնալդ և Մելանյա Թրամփներ, շնորհավորում եմ պատմության մեջ մեծագույն վերադարձի առթիվ։ Ձեր պատմական վերադարձը Սպիտակ տուն նոր էջ է բացում Ամերիկայի համար և հանդիսանում է Իսրայելի և Ամերիկայի միջև մեծ դաշինքի հզոր հանձնառության վերահաստատում։ Դա վիթխարի հաղթանակ է», - գրել է Նեթանյահուն X սոցիալական հարթակում:

--00—ՅՄ