ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ և ուշադրություն հրավիրել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու և Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու ցանկության մասին նրա հրապարակային հայտարարությունների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահն ասել է՝ ելույթ ունենալով «Վալդայ» բանավեճային ակումբի լիագումար նիստում։
«Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ նրան ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ես արդեն ասել եմ՝ մենք կաշխատենք ցանկացած ղեկավարի հետ, որին ամերիկյան ժողովուրդը վստահություն կհայտնի։ Այդպես կլինի նաև գործնականում», - ասել է Պուտինը։
ՌԴ ղեկավարը միևնույն ժամանակ համարում է, որ Ուկրաինայի հետ հակամարտությանը վերջ դնելու մասին Թրամփի խոսքերին կարելի է ուշադրություն դարձնել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ