Ռուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի կառավարությանը․ Պուտինը՝ Ասադին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

4288c58aa362d5aa42595bde11f49bf1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Կրեմլից։

«Ցանկանում եմ հաստատել, որ Ռուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությանը՝ երկրի ինքնիշխանությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ազգային անվտանգությունն ու ներքաղաքական կայունությունը պաշտպանելու նրա ձգտումը։

Մենք ելնում ենք նրանից, որ ռուս-սիրիական կապերի ողջ համալիրի հետագա զարգացումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին և համահունչ է տարածաշրջանային և միջազգային մակարդակներում խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- ասված է ուղերձում:

--00—ՅՄ