ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ պաշտոնական այցով Կիևում է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բորելն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ սա իր հինգերորդ այցն է Ուկրաինայի մայրաքաղաք, և, ամենայն հավանականությամբ, վերջինը՝ որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։
Բորելն ընդգծել է, որ Ուկրաինային աջակցելը կշարունակի մնալ Եվրամիության առաջնահերթությունների թվում։
--00—ՅՄ