ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
Բաքվում հաղթանակ են որակել օրեր առաջ Եվրոպական խորհրդարանում COP-29-ի վերաբերյալ տեխնիկական բնույթ ունեցող բանաձևի ընդունումը, որում, ի դեպ, Եվրոպական խորհրդարանը հերթական անգամ խիստ մտահոգություն է հայտնում Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ և հղում է կատարում մինչ այդ ընդունված բոլոր, այդ թվում՝ վերջին բանաձևին, որի բովանդակությունը շատ կոշտ ու քննադատական էր։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ COP 29-ի վերաբերյալ բանաձևը և դրանում տեղ գտած կետերն Ադրբեջանի փոխդեսպան Անար Շյուքյուրովը խեղաթյուրել է բանաձևի էությունն ու ապատեղեկատվություն է տարածել դրա վերաբերյալ։ Շյուքյուրովը X-ի իր միկրոբլոգում տարածել է, թե իբր Ֆրանսիան ներկայացնող եվրախոհրդարանական Նատալի Լուազոյի և մի շարք այլ պատգամավորների կողմից ներկայացված առաջարկները Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի, Հայաստանի հանդեպ Ադրբեջանի շարունակական սպառնալիքների վերաբերյալ մերժվել են քվեարկության ժամանակ և տեղ չեն գտել բանաձևում, մինչդեռ այդ առաջարկները լիագումար նիստում չեն քննարկվել և քվեարկության չեն դրվել։
Իրականում բանաձևում տեղ են գտել կետեր, որոնցում հերթական անգամ պատգամավորները մտահոգություն են հայտնում և կոչ անում Ադրբեջանին հարգել բոլոր քաղբանտարկյալների, իրավապաշտպանների և լրագրողների իրավունքները, անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրանց։ Եվրոխական խորհրդարանը հաստատակամ է իր դիրքորոշման մեջ՝ Ադրբեջանի հետ բոլոր գործընկերային համաձայնագրերը պետք է պայմանավորվեն վերոնշյալով և երկրում մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակի բարելավմամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ