«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է ավիացիոն անվտանգության աշխատակցի մարմինը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

photo_2024-11-13_10-37-08

Նոյեմբերի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ  օդանավակայանից Երևանի 1-03 շտապօգնություն քաղաքացու ուշագնացության կանչ են ստացել, սակայն դեպքի վայր մեկնած շտապօգնության 76 խումբը նշյալ քաղաքացուն հայտնաբերել է մահացած:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 56-ամյա Վարդան Հ․-ն է,  ում ինքնազգացողությունը վատացել է, որից հետո գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով նշանակավել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

--00—ՅՄ