Մենք պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Կոբախիձե

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

կու.

Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների խթանման գործում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք հպարտ ենք Ադրբեջանի և Վրաստանի բարեկամական հարաբերություններով։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները խթանելու գործում, բայց դա կախված է գործընկերների հետ խորհրդակցություններից»,- ընդգծել է նա։

--00—ԼՀ