ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախազգուշացրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, որ նրան բռնի կերպով կհեռացնեն իր կեցավայրից և կձերբակալեն, եթե դեկտեմբերի 29-ին իր նախագահական ժամկետի ավարտից հետո հրաժարվի ինքնակամ հեռանալ։ Նրա խոսքերը փոխանցել է News Georgia-ն։
«Մենք պետք է զգուշացնենք Սալոմե Զուրաբիշվիլիին։ Շատ վատ պատկեր կլիներ, եթե ստիպված լինեինք նրան ստիպողաբար դուրս հանել կեցավայրի և տեղափոխել ուղղիչ հիմնարկ»,- ասել է Կոբախիձեն։
Մինչ այս՝ դեկտեմբերին, Կոբախիձեն ասել էր, որ Զուրաբիշվիլին պետք է հրաժարական տա և սպառնացել նրան քրեական պատասխանատվության ենթարկել, եթե լիազորությունների դադարեցումից հետո չլքի նախագահի կեցավայրը։
--00—ԼՀ