ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին։ Նա կլքի իր պաշտոնը այն բանից հետո, երբ ցուցարարները կազատեն խորհրդարանի շենքը։
«Աբխազիայի նախագահ Բժանիան ասել է, որ հրաժարական կտա, երբ ընդդիմությունը ազատի խորհրդարանի շենքը»,- գրում է ՌԻԱ Նովոստին։ Նման քայլը կարող է կայունացնել իրավիճակը մի երկրում, որտեղ ընդդիմությունը զբաղեցնում է առանցքային կառավարական ինստիտուտները։
Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում բողոքի ցույցերը սկսվել են Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման հարցի քննարկումից հետո։ Ակտիվիստները կարծում են, որ հանրապետությունը դրանից ոչ մի օգուտ չի ստանա։
--00—ՅՄ