Աբխազիայի նախագահը զգուշացրել է երկրում ճգնաժամի պատճառով հոսանքազրկման վտանգի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News 

Capture

Աբխազիայում ընդդիմության ներկայացուցիչների՝ կառավարության աշխատանքը խաթարելու գործողությունները կհանգեցնեն նրան, որ բնակիչները կարող են մնալ առանց էլեկտրականության։ Այս մասին զգուշացրել է հանրապետության նախագահ Ասլան Բժանիան։

«Հիմա աշուն-ձմեռ շրջանն է, և ամեն ինչ պետք է նորմալ գործի։ Այս հարցերը կորոշի կառավարությունը»,- Apsnypress-ին տված հարցազրույցում ընդգծել է հանրապետության ղեկավարը։

Բժանիան նշել է, որ իշխանությունների համար ավելի դժվար կլինի լուծել հարցերը, քանի դեռ կառավարական շենքերի համալիրը գրավված է։

Նրա խոսքով, դրա պատճառով մոտ ապագայում մարդիկ կարող են մնալ առանց էլեկտրականության։

Հանրապետության Նախագահը հավելել է, որ այժմ երկրում չորսժամյա հոսանքազրկումներ են, սակայն իրավիճակը կարող է վատթարանալ։ Բժանիան կոչ է արել իր հայրենակիցներին չտրվել սադրանքներին։

--00—ՅՄ