Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն ծրագրում է 2025 թվականին այցելել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

մո.j

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ծրագրում է Հայաստան այցելել 2025 թվականին։ Այս մասին Երեւանում լրագրողներին ասաց Դաշնության խորհրդի փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը։

«Մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարի կլինի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվինենկոյի այցը այստեղ՝ Հայաստան»,- ասել է նա։

Նա նշել է նաև, որ պատրաստ են ակտիվ համագործակցության, ինչի մասին վկայում է այն, որ ՀՀ-ում ֆորումը երկրորդ անգամն է անցկացվում։

Յուրի Վորոբյովը հավելել է, որ հաջորդ տարի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այց պլանավորում է տարվա երկրորդ եռամսյակի սկզբին։

Վորոբյովը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Սոչիում և նվիրված կլինի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։

--00—ԼՀ