ՔՊ-ն Աղազարյանի և Զեյնալյանի հարցով այսօր նիստ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

image_750x_673c2da22bfe8

24News-ի տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր վարչության նիստ է անելու։ Օրակարգում, ինչպես մեզ հայտնեցին, ՔՊ խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Նարեկ Զեյնալյանի կարգապահական վարույթների քննություն է։ 

Նշենք, որ այսօր Աժ-ում ընթանում են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումներ, որին չի մասնակցում նույն հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը:

Արդեն երկու օր է, ինչ մամուլը գրում է, որ Նարեկ Զեյնալյանն ու Հովիկ Աղազարյանը մանդատները վայր են դնելու, սակայն նրանք հերքում են այս տեղեկատվությունը։ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Քննչական կոմիտեի և ՔՊ պատգամավորի միջև միջադեպի պատճառով կարգապահական վարույթներ են հարուցված, վարչության նիստում կքննարկվի, կլինեն հետևանքներ։ 

Հերմինե Միքայելյան

--00—ՅՄ