Էսկալացիայի դեպքում Ռուսաստանը վճռական և հայելային պատասխան կտա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Հակամարտությունը գլոբալ բնույթի տարրեր է ձեռք բերում ՌԴ վրա արևմտյան հեռահար հրթիռների հարձակումներից հետո։  Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Էսկալացիայի դեպքում Ռուսաստանը վճռական և հայելային պատասխան կտա»- ասել է նա։

ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանն առաջին անգամ հարվածել է Ուկրաինայի ռազմական օբյեկտին նորագույն «Орешник» բալիստիկ հրթիռով՝ հիպերձայնային մարտական մասով՝ ոչ միջուկային տարբերակով։

Պուտինը նշել է, որ  էսկալացիայի պատասխանատվությունը կրում է Միացյալ Նահանգները։

--00—ԼՀ