ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո ազգային արժույթ ունենալու անհրաժեշտություն առաջացավ։ Գերագույն խորհրդի որոշմամբ, ստեղծվեց պետական հատուկ հանձնաժողով։ Հատուկ մարմնի անդամներն էին խորհրդարանի բյուջետային և ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը և Կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանը։
1993 թվականի նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը։
ԿԲ խորհրդի որոշմամբ, հայկական դրամի գրանշանի առաջարկված տարբերակներից հավանություն տրվեց Հայոց այբուբենի մեծատառ Դ տառին՝ զուգորդված 2 հորիզոնական գծերով «֏» ։
Ազգային արժույթի ստեղծումը դարձավ պետականության կարևոր տարրերից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ