Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

301180

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Հարությունյանն արդարադատության նախարարի տեղակալ էր նշանակվել 2022 թվականի դեկտեմբերից։ 

--00—ՅՄ